Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ

Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանը ծնվել է 1943-ի օգոստոսի 24-ին, Ջավախքում, Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում: Նա ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո՝ 1967-ին, գերազանցության դիպլոմով՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Այնուհետև ուսանողական տարիները փոխարինելով աշխատանքայինի՝ անմիջապես անցել է աշխատանքի՝ մինչև 1971-ը աշխատելով Վեդիի Բուժմիավորումում:

1971-75 թ.թ. Ռազմիկ Աբրահամյանը սովորել և աշխատել է Մոսկվայի մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական, գիտահետազոտական ինստիտուտում՝ աշխարհահռչակ գիտնական, սովետական միության աշխատանքային հերոս, ակադեմիկոս Լ.Պերսիանինովի ղեկավարությամբ, որտեղ ուսման 2-րդ տարվա վերջին 1973 թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, հանդես եկել մանկաբարձ-գինեկոլոգների 7-րդ միջազգային կոնգրեսում, այնուհետև նույն ինստիտուտում 1992 թ. պաշտպանել դոկտորական թեզը և ստացել պրոֆեսորի կոչում:

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ1975-ին Ռազմիկ Աբրահամյանը, վերադառնալով Հայաստան, առողջապահության նախարար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հրամանով, այդ տարիների ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Մարտիկյանի հետ համատեղ հիմնադրել է Հանրապետական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: Շենքը կարիք ուներ վերակառուցման, հարմարեցման, բաժանմունքին անհրաժեշտ ստորաբաժանումների ստեղծման և ձևափոխման: Այդ օրվանից Ռազմիկ Աբրահամյանը անմնացորդ նվիրումով զինվորագրվել է ամենադժվարին ու պատասխանատու ոլորտներից մեկի՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի զարգացմանը: Աբրահամյանն այժմ ղեկավարում է հանարպետության ամենախոշոր ծննդօգնության հիմնարկներից մեկը՝ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, որն իր գործունեությամբ չի զիջում եվրոպական չափանիշերին: ԵՊԲՀ ասիստենտից մինչև ամբիոնի ղեկավար, գիտական հետազոտողից մինչև բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ լայն է Ռազմիկ Աբրահամյանի գիտագործնական հետաքրքրությունների շրջանակը: Դեռևս ուսանողական տարիներին՝ սկսած 3-րդ կուրսից մինչև բուհական կրթության ավարտը, ֆարմակալոգիայի ամբիոնում ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի ղեկավարությամբ նա շների մոտ ուսումնասիրել է գանգլերոնի և քվատերոնի ազդեցությունը ստամոքսի մոտորիկայի վրա և տպագրել առաջին գիտական աշխատանքը:

Ռազմիկ Աբրահամյանը հանրապետությունում իրավամբ համարվում է ծննդօգնության ժամանակակից մի շարք նոր գիտապրակտիկ ուղղությունների ներդրման հիմնադիրներից մեկը, ինչը նպաստել էծնելիության և դեմոգրաֆիկ ցուցանիշների բարելավմանը մեր հանրապետությունում, մասնավորապես.

-որակյալ նեղ մասնագիտական ծննդօգնություն ապահովելու նպատակով ՝ համաձայն զարգացած երկրների ծննդօգնության ստացիոնար հիմնարկների մակարդակների դասակարգման, Ռ. Աբրահամյնաի ջանքրեով մեր հանրապետությունում ևս ներդրվել է ծննդօգնության հիմնարկների մակարդակների դասակարգումը և ուղեգրման համակարգը:

-Ռ. Աբրահամյանն առաջիններից էր, որ 1994 թ. ֆրանսիացիների հետ համատեղ ներդրեց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը: Կատարեց ռեպրոդուկտիվ առողջության իրավիճակի ուսումնասիրում, անպտղության, սեռավարակների, նախաքաղցկեղային հիվանդությունների տարածվածության ուսումնասիրում, գնահատում և պրոբլեմի լուծման ուղիների մշակում, կրիոկոնսերվացիայի բանկի ստեղծում:

-1992 թ. ֆրանսիացիների հետ համատեղ հիմնադրվեց գինեկոլոգիական էնդոսկոպիկ վիրաբուժությունը

 

-Պերինատոլոգիայի դրույթների մշակումը, պտղի ներարգանդային վիճակի գնահատում« մայր-պտուղ-ընկերք համակարգի ուսումնասիրումը

-Մայրական մահացության իջեցման նպատակով ներդրվեց արագ արձագանքման և շրջիկ գինեկոլոգի ծառայությունները և անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական իրավիճակների դեպքում բուժման կազմակերպման մոտեցումները:

-Նորածնային հիվանդացության և մահացության իջեցման, բնածին արատների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով ներդրվեցին ժամանակակից նոր մոտեցումներ՝ պերինատալ կաբինետների ստեղծում, էխոսկոպիա, դոպլերոֆլյուսոմետրիա, ամիոցենտեզ, գենետիկ հետազոտություն և կյանքի հետ անհամատեղելիության դեպքերում հղիության ընդհատում՝ նոր ներդրված դեղորայքային մեթոդով:

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ-Կիրառվեց ապացուցողական բժշկության ներդրումը պերինատալոգիայում և պերինատալ արդյունավետ բուժօգնությունը և խնամքը: Համաձայն ԱՀԿ չափանիշերի, Հայաստանում 22 շաբաթական և ավելին համարվեց կենսունակ պտուղ և ծննդաբերություն, ներդրվեց նրանց նորածինների ռետինոպատիաների ախտորոշումը, լազերային վիրաբուժության կիրառումը:

-Առաջին անգամ մշակվեց վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրն ու ռազմավարությունը:

Ռազմիկ Աբրահամյանի բժշկական գործունեությանը բնորոշ է բարձր մասնագիտական մակարդակը, արագ կողմնորոշվելու, վստահորեն գործելու, սեփական օրինակով գործընկերներին աշխատասիրության կոչելու գերբնական կարողությունները, որոնց շնորհիվ օրվա ցանկացած ժամին, տարվա ցանկացած եղանակին նրա ղեկավարած ինստիտուտը բարձր մասնագիտական բուժօգնություն է ցուցաբերում ոչ միայն Երևանից, այլև մարզերից դիմած ծանր ախտաբանություններով հղիներին, ծննդաբերներին և գինեկոլոգիական հիվանդներին:

Տարեկան ինստիտուտում լինում է մոտ 3500 ծննդաբերություն, որոնց ճիշտ ախտորոշումը ծննդալուծումը և բուժսպասարկումը նպաստում են մայրական և պերինատալ մահացության նվազեցմանը մեր հանրապետությունում: Երկար տարիներ Ռազմիկ Աբրահամյանն առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն է:

«Իմ կեսդարյա աշխատանքային փորձը խոսում է այն մասին, որ բժիշկն իսկապես կոչում է և առաքելություն է: Բժիշկն իր էությամբ պետք է նվիրված լինի իր մասնագիտությանը և ոչինչ չխնայի պացիենտի համար: Աշխատում եմ ուղիղ կես դար, իմ մասնագիտությունն այնպիսին է եղել, որ գիշեր-ցերեկ աշխատել եմ, որպեսզի ինձ դիմած հիվանդները, ծննդկանները, ծննդաբերները և գինեկոլոգիական հիվանդները լինեն առողջ, լավ, և նրանք իրենց բալիկի հետ դուրս գան այստեղից»,-նշում է ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը:

Ռազմիկ Աբրահամյանը 1975-ին հիմնադրել է հանարպետական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը և ղեկավարել այն:

1988-ին վերանվանել և հիմնադրել է ՀՀ ԱՆ հանրապետական ծննդատունը՝ աշխատելով որպես գլխավոր բժիշկ: 1990թ. կազմավորվել է ՀՀ ԱՆ մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը, այս բազայի վրա կազմավորվել է նոր ամբիոն: 1993-ին վերանվանել և հիմնադրել է Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը, որն այնուհետև վերածվել է Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի: Ռազմիկ Աբրահամյանն այս բժշկական հաստատությունը ղեկավարում է մինչև օրս:

«Բժշկության մեջ մանկաբարձությունն ու գինեկոլոգիան, ամենածանր և ամենապատասխանտւ մասնագիտությունն են: Գործ ունենք ոչ միայն մոր և նորածնի հետ, այլ այնպիսի անսպասելի երևույթներ են լինում, որ ոչ մի բժիշկ կանխարգելել չի կարող: Շատ դասագրքերում գրված է, որ մանկաբարձությունը ամպրոպ է կապույտ երկնքում: Չնայած այդ բոլորին, եթե նորից սկսեի աշխատել, կաշխատեի մանկաբարձ-գինեկոլոգ: 1975 թվականից առ այսօր իմ ձեռքերով այս ինստիտուտում ծնվել են 130 հազար երեխաներ»:

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ1997-ին նա հիմնադրել է մանակաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան՝ դառնալով ասոցիացիայի նախագահ, ապա ստեղծել է Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատոլոգիա գիտագործնական հանդեսը՝ դառնալով գլխավոր խմբագիրը:

Պրոֆ. Ռազմիկ Աբրահամյանի գիտամանկավարժական գործունեությունն ըստ արժանվույն է գնահատվել տարբեր երկրների գիտնականների և գիտական ու միջազգային կազմակերպությունների կողմից: Նա գիտությունների մի շարք միջազգային ակադեմիաների և ասոցիացիաների, մասնավորապես, Մանկաբարձ-գինեկոլոգների միջազգային ասոցիացիայի անդամ է, նա հանդես է եկել ոչ միայն ելույթներով, այլև ղեկավարել է միջազգային կոնֆերանսներ, համագումարներ, նիստեր և տարիներ շարունակ Ժնևում եղել է ԱՀԿ-ում վերարտադրողական առողջության քաղաքականություն մշակող կոմիտեի անդամ:

Ռ. Աբրահամյանը համագործակցում է արտերկրի բազմաթիվ մասնագիտական կլինիկաների հետ և նրանց փորձը ներդնում մեր հանրապետությունում:

Նրա շնորհիվ 2013-ին Երևանում առաջին անգամ կազմակերպվեց առաջին միջազգային կոնգրեսը՝ նվիրված պերինատալ բժշկությանը:

Պրոֆ. Աբրահամյանի գիտաբուժամանկավարժական գործունեությունն արտացոլվել է մոտ 425 գիտական աշխատություններում, այդ թվում՝ 8 մենագրության, 28 մեթոդական ցուցման և վեց ձեռնարկի: Բժշկական համալսարանի ուսանողների և բժիշկների համար հայերենով հինգ գինեկոլոգիայի և մանկաբարձության դասագրքերի, 20 նորարարական առաջարկի, 6 գիտական հայտնագործությունների և բազմաթիվ ստանդարտների և ուղեցույցների մշակման ու ներդրման ձևով: Պրոֆեսոր Աբրահամյանը ԵՊԲՀ ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհրդի նախագահն է, նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել է 9 դոկտորական, 25 և ավելի թեկնածուական ատենախոսություն:

Պրոֆ. Աբրահամյանը նաև վերարտադրողական առողջության քաղաքականության ազգային ծրագրերի հիմնական ղեկավարներից մեկն է: Նրա գլխավորությամբ մշակվել են վերարտադրողական առողջության և պերինատալ բուժօգնության բերալավման ազգային ծրագրերն ու ռազմավարությունը, որոնք նպատակ են հետապնդում բարձրացնել ծնելիությունը և բնական աճը, բարելավել գենոֆոնդը:

Ռազմիկ Աբրահամյանն ակտիվ մասնակցություն և ներդրում է ունեցել արցախյան պատերազմի տարիներին, նա եղել է «Սասունցի Դավիթ» ջոկատի բժիշկը՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները և բուժպարագաները: Նրա մասնագիտական օժանդակությունը՝ գրականությունում գիտապրակտիկ ուղեցույցներ շարունակվում է մինչ օրս:

 

Ռ. Աբրահամյանը 2000-ին արժանացել է հանրապետության բարձրագույն պարգևի՝ Հերացու անվան շքանշանի: 2002թ. «Մալթյան խաչ 21 դարի առաջնորդ» շքանշան, իսկ կենտրոնը՝ «21-րդ դարի լավագույն հիմնարկ», 2002 և 2008 թ.թ. ՀՀ կառավարության «Որակի ապահովման մրցանակի»:

2003-ին ՀՀ նախագահի մրցանակի, 2004 Կահիրեում կայացած ՄԱԿ-ի ժողովում ճանաչվել է աշխարհի ազգաբնակչության ցուցանիշների բարելավմանը նպաստող լիդեր: Ռ. Աբրահամյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին աստիճանի շքանշանով, 2007-ին ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակովի» և զինված ուժերի 20 տարի հոբելյանական մեդալով:

2009-ին արժանացել է վաստակավոր բժշկի կոչմանն ու բազմաթիվ այլ պարգևների ու շնորհակալագրերի: 2013-ին Համազգային վստահության կազմակերպության կողմից շնորհվել է մրցանակ՝ որպես տարվա լավագույն բժիշկ ու տարվա լավագույն ծննդատուն և ԱՆ տարվա բժիշկ հանրապետական մրցույթի մրցանակ՝ մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար:

Այսօր էլ, Ռազմիկ Աբրահամյանն աշխատում է նույն եռանդով, աշխաասիրությամբ ու նվիրավածությամբ: Հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ վերարտադրողական առողջության լավագույն ցուցանիշներն ազգի ապագայի հիմքն ու հարստությունն են:

Ռազմիկ Աբրահամյանն ընդգծում է, որ մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները պայմանավորված են եղել իր հանդեպ ընտանիքի հոգատարությամբ, կնոջ նվիրվածությամբ: «Երեք դուստրերս իմ հպարտություն են, որոնք երբևէ ինձ հոգս չեն պատճառել: Նրանք այսօր կայացած բժիշկներ են, ունեն մասնագիտական ու մարդկային բարձր հանտկանիշներ, որոնք լավագույնս դրսևորում են իրենց աշխատանքում:

«Կոչումով բժիշկ». ԱբրահամյաններԲժշկի մասնագիտությունն ունի նաև Ռազմիկ Աբրահամյանի կինը` Սուսաննա Պյոտրի Ֆիլջյանը: Նա ծնվել է 1945 թվականին: 1963-1969 թ.թ. գերազանցությամբ ավարտել է ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, ստացել է բժշկի որակավորում: Սուսաննա Ֆիլջյանը 1975-ի Մոսկվայի համամիութենական գիտահետազոտական Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ և համահեղինակ է բազմաթիվ թեզիսների, հոդվածների, ձեռնարկների:

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ1970-1971 թ.թ. մասնագիտացել է Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբարձություն և Գինեկոլոգիա ամբիոնում` ստանալով մանկաբարձ-գինեկոլոգ բժշկի որակավորում:

1972-1975 թվականներին նպատակային ասպիրանտուրա է անցել Մոսկվայի համամիութենական գիտահետազոտական Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Ինստիտուտում, մասնագիտացել որպես գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ:

1975 Մոսկվայի համամիութենական գիտահետազոտական Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Բժշկուհու մասնագիտական գործունեությունը սկսել է 1969-1971-ին` Գյումրիի ծննդատնից, որտեղ աշխատել է որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 1971-1972-ին Վեդիի կենտրոնական շրջանային հվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 1975-1990 թ.թ. ՎԱՊՄԳՀԻ-ում` որպես, մանկաբարձ-գինեկոլոգ, 1990-2008 ՎԱՊՄԳՀԻ-ում` որպես գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, 2008-ից ՎԱՊՄԳՀԻ-ում ղեկավարում է լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը:

Աբրահամյանների բժշկական ճյուղն ընտրեցին նաև բժիշկ ծնողների երեք զավակները` Լուսինեն, Գոհարը և Ռուզաննան:    

«Կոչումով բժիշկ». ԱբրահամյաններԼուսինե Աբրահամյանը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, գինեկոլոգ, ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի Մանկաբարձություն և գինեկոլոգիա թիվ 2 ամբիոնի դոցենտ: 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, ստացել է բժշկի որակավորում: Լուսինե Աբրահամյանը 1995-1999 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել ԵրՊԲՀ-ի Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կուրսում «մանկաբարձ-գինեկոլոգ» մասնագիտությամբ: Երիտասարդ բժշկուհին հասցրել է ձեռք բերել մասնագիտական հարուստ փորձ: 1999-2002-ին աշխատել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում՝ որպես ավագ լաբորանտ: 2002-2007 թվականներին աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում՝ որպես ասիստենտ, իսկ 2007-ից նա աշխատում է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում` որպես դոցենտ: 1999-2002 թվականներին աշխատել է «ՊՄԳԿ» ԲԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում՝ որպես բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ: Լուսինե Աբրահամյանը 2008-ից համատեղության կարգով ղեկավարում է «ՎԱՊՄԳՀԻ»-ի մանկաբարձության ն գինեկոլոգիայի ծառայությունը: Լուսինե Աբրահամյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատանքների: 2002 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ուրգենտ գինեկոլոգիական հիվանդների արդյունավետ տակտիկական վարումը էնդոսկոպիկ տեխնիկայի կիրառմամբ» թեմայով, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ2007-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ծննդաբերության խթանումը և կարգավորումը պրոստոգլանդինների կիրառմամբ» թեմայով, ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: 2011-ին ստացել է բժշկական մասնագիտության պրոֆեսորի գիտական կոչում: Բժշկուհին մեկ դասագրքի, 12 հոդվածի, 15 թեզիսի, 5 ձեռնարկի հեղինակ է: Էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի, ինչպես նաև էնդոսկոպիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի իսկական անդամ է: Երևանի Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս է:

«Քանի որ փոքր տարիքից մեծացել ենք բժիշկների ընտանքիում, բնականաբար, փոքր տարիքից սերը դեպի բժշկությունը մեզ մոտ արդեն արթնացել էր: Անընդհատ տեսնում էինք, թե ինչպես են գործում հայրս, մայրս: Ամենակարևորը՝ ինչու ընտրեցի այս ոլորտը` գինեկոլոգիան. մեզ երեքիս էլ գրավել է հենց մարդուն կյանք տալու, պարգևելու այդ հրաշքը, ավելի մեծ երջանկություն, քան այն, որ նոր կյանք է սկսվում, կարծես, թե չկա, երբ կյանք ես նվիրում, երևի թե չկա»,-նշում է Գոհար Ռազմիկի Աբրահամյանը:

«Կոչումով բժիշկ». ԱբրահամյաններՆա ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ է, ռեպրոդուկտոլոգ , բժշկական գիտությունների թեկնածու: 1993-ին ընդունվել , իսկ 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը՝ ստանալով բժշկի որակավորում: Գոհար Աբրահամյանը 1999-2003 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել ԵրՊԲՀ–ի մանկաբարձություն և գինեկոլոգիայի կուրսում՝ «մանկաբարձ-գինեկոլոգ» մասնագիտությամբ: 2003-ից նա համատեղության կարգով աշխատում է «ՎԱՊՄԳՀԻ»-ի արհեստական սերմնավորման և բեղմնավորման բաժանմունքում՝ որպես բժիշկ մանկաբարձ- գինեկոլոգ: 2003-2006 թվականներին աշխատել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կուրսում՝ որպես ավագ լաբորանտ: 2006-2007-ին մասնակցել է ԳՀԿ բազային ֆինանսավորման ծրագրում՝ գիտաշխատողի պաշտոնում: 2006-ից աշխատում է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնում՝ որպես ասիստենտ:

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ2008-ից համատեղության կարգով Գոհար Աբրահամյանը ղեկավարում է «ՎԱՊՄԳՀԻ»–ի ընդունարանի բաժինը: Երիտասարդ բժշկուհին 2001-ին վերապատրաստում է անցել Ֆրանսիայում, իսկ 2010-ին՝ Ռուսաստանում ռեպրոդուկտոլոգ որակավորմամբ: Պրակտիկ բժշկությանը զուգահեռ, նա զբաղվում է նաև գիտական գործունեությամբ: Նա 2009-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անտիօքսիդանտների արդյունավետությունը հղիների հիպերտենզիվ խանգարումների կանխարգելման և համալիր բուժման դեպքում» թեմայով, ԺԴ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա», ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Վերջին 5 տարիների ընթացքում հեղինակել է 3 հոդված, 11 թեզիս, 2 ձեռնարկ, դասախոսում է բժշկական մայր բուհում:

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ«Ծնողներս եղել են իմ ամենամեծ ուսուցիչները: Նախ տեսել եմ իրենց աշխատասիրությունը, որ բժիշկը պետք է անշահախնդիր կերպով նվիրվի իրենց գործին, նվիրվի ամբողջ էությամբ, լինի ազնիվ, բարի, լավ հատկանիշներն ունենա: Վերջին տարիներին օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, տարածվածության շնորհիվ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզանում, զգալիորեն կրճատվել է անպտղության ցուցանիշը»,-նշում է Գոհար Աբրահամյանը:

Ռուզաննա Ռազմիկի Աբրահամյանը ծնվել է 1979թ.-ին: Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է, սոնոգրաֆիստ:

1995-2001 թվականներին գերազանցությամբ ավարտել է Մխ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ի բուժական ֆակուլտետը, ստացել է բժշկի որակավորում: 2001-2005-ին կլինիկական օրդինատուրա է անցել Մխ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ում ստացել է «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտություն:

2006-ին նա ավարտել է ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի ճառագայթային ախտորոշման ամբիոնի «Սոնոգրաֆիա» մասնագիտացումը: 2010թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արգանդի սուբինվոլյուցիայի կանխատեսման, ախտորոշման ու բուժման օպտիմիզացումը» թեմայով, ԵրՊԲՀ-ի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

«Կոչումով բժիշկ». ԱբրահամյաններԵրիտասարդ բժշկուհին ունի մասնագիտական հարուստ պրակտիկա: 2005-2007թ.թ. աշխատել է ՎԱՊՄԳՀԻ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 2007-2008 –ին ՎԱՊՄԳՀԻ ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի բժիշկ սոնոգրաֆիստ, 2008-2009 թ.թ. հետազոտական աշխատանք է իրականացրել Gynuity Health project–ի «Դեղորայքաին աբորտի թույլատրելիությունը և իրագործելիությունը Հայաստանում» թեմայով:

Ռուզաննա Աբրահամյանը ղեկավարել է ՎԱՊՄԳՀԻ Հղիների ախտաբանության և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքը:

Անդամակցել է «Հանուն ընտանիքի և առողջության» համահայկական ասոցիացիային. IPPF, եղել է «Հղիության արհեստական ընդհատման հետ կապված համապարփակ խնամք» համաշխարհային ծրագրի համակարգողը:

2010-2014 թվականներին ղեկավարել է ՎԱՊՄԳՀԻ Հղիների ախտաբանության և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքը: Նա 2012-2013 կատարել է հետազոտական աշխատանք` Սոլիֆենացինի համեմատությամբ Միրաբեգրոնի արդյունավետության և անվտանգության գնահատման կրկնակի կույր, դիպվածային, զուգահեռ խմբերի բազմակենտրոն հետազոտություն` հակամուսկարիններով բուժված ու ցածր արդյունավետությունից դժգոհ գերակտիվ միզապարկով (ԳԱՄ) անձանց մոտ, Astellas Pharma Europe Ltd.», Gynuity Health project-ի «Միֆեպրիստոնը և Միզոպրոստոլը հղիության երկրորդ եռամսյակի(13-22 շաբ.) ընդհատման համար Հայաստանում», «Սոլիֆենացինով բուժմանը Միրաբեգրոնի ավելացման արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատելու դիպվածային, կրկնակի կույր, բազմակենտրոն հետազոտություն` 4 շաբաթվա ընթացքում Սոլիֆենացին ընդունած և ԳԱՄ ախտանիշների լրացուցիչ թեթևացման անհրաժեշտություն ունեցող անմիզապահությամբ ԳԱՄ-ով հիվանդների մոտ, Astellas Pharma Europe Ltd.», Gynuity Health project-ի «Պատահականության սկզբունքով ընտրված վերահսկվող հետազոտություն 13-21 շաբաթական հղիության ընդհատման ժամանակ միֆեպրիստոնի ընդունումից հետո միզոպրոստոլի սուբլինգվալ և բուկալ տարբերակներով ընդունված չափաբաժինները համեմատելու վերաբերյալ» թեմաներով և ոլորտներում:

Ռուզաննա Ռազմիկի Աբրահամյանը 2014 թվականից ղեկավարում է ՎԱՊՄԳՀԻ Ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունը:

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ2010-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արգանդի սուբինվոլյուցիայի կանխատեսման, ախտորոշման ու բուժման օպտիմիզացումը» թեմայով, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ և համահեղինակ է բազմաթիվ թեզիսների, հոդվածների, ձեռնարկների: Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի իսկական անդամ, ինչպես նաև մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային ասոցիացիայի իսկական անդամ: Երիտասարդ բժշկուհին անցել է վերապատրասվել է թե Հայաստանում և թե արտասահմանյան մի շարք երկրներում:

2008-ին Ռուսաստանում անցել է «ՈւՁՀ ունակություններ 11-14 շաբ.» տեսական դասընթացը, 2009-ին Երևանում` «Հղիության արհեստական ընդհատման հետ կապված համապարփակ խնամք» համաշխարհային ծրագրի դասընթացը, IPPF:

2009-ին Կաունասում մասնակցել է «Վերարտադրողական Առողջության օպերատիվ հետազոտություն» թեմայով սեմինարին, իսկ

2010 թվականին Հաագայում 11-րդ ԿԵԿ «Մշակույթ, հաղորդակցություն, կոնտրացեպցիա» թեմայով համագումարին:

2010-ին Ուզբեկստանում մասնակցել է «Թվերից դուրս» անվտանգ հղիություն ապահովելու շրջանակում գիտաժողովին:

«Կոչումով բժիշկ». Աբրահամյաններ2010-ին Պրահայում Ռուզաննա Աբրահամյանը մասնակցել է Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային ասոցիացիայի 20-րդ Համաշխարհային Կոնգրեսին: Ուկրաինայում նա մասնակցել է «Անվտանգ հղիության ընդհատման հայեցակարգ» վերապատրաստման, իսկ Տոկիոյում` «Մայրական առողջության աարելավում» խմբի վերապատրաստման ծրագրերին: Առողջապահական գիտաժողովների և կոնգրեսների է մասնակցել նաև Շվեդիայում, Իսպանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում:

«Կոչումով բժիշկ». ԱբրահամյաններԱբրահամյանների բժշկական ընտանիքի կրտսեր անդամները՝ Լուսինե Աբրահամյանի որդին՝ կրտսեր Ռազմիկը, սովորում է Միացյալ Նահանգներում, նա կշարունակի ծնողների մարդասիրական առաքելությունը:

Գոհար Աբրահամյանի երկու զավակներից Նատալյան ևս, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բակալավրիատը և անցել մագիստրատուրա: Նատալյան ևս, հավանաբար կընտրի մանկաբարձությունն ու գինեկոլոգիան՝ այդպիսով ոչ միայն շարունակելով, այլ նաև զարգացնելով բժշկական երիտասարդ գերդաստանի ստեղծած հարուստ ավանդույթները:

 

 

 

 

 

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ